Obaïdi ապրանքանիշը SOS PREMA ասոցիացիայի հետ հիմնել է վաղահաս նորածինների և ծննդի համար անհրաժեշտ արտադրանքներ: Նոր՝ “ծնունդ” հավաքածուն համապատասխանում է երիտասարդ ծնողների սպասումներին, ովքեր միաժամանակ մտահոգ են իրենց երեխայի բարեկեցությամբ և զգայուն՝ շրջապատող միջավայրի հանդեպ: Այդ պատճառով, ապրանքանիշն առաջարկում է մաքուր, օրգանական բամբակից, լրիվ և խառը համադրության ապրանքների տեսականի՝ նվիրելով հարմարավետություն ձեր երեխային առաջին իսկ ծննդյան օրերից և ամբողջ մայրության ընթացքում: Փափուկ և նուրբ կտորներ, ժամանակակից և նուրբ գրաֆիկներ, հարմար և խելացի կերպով մտածված արտադրանքներ, որոնք ապահովում են ձեր երեխայի շարժողունակությունը՝ նրան թույլ տալով ուսումնասիրել իր միջավայրը՝ առանց խոչընդոտների և անվտանգ:
SOS PREMA-ն վաղահաս երեխաների ծնողների օգնության և աջակցության ազգային ասոցիացիա է, որն աշխատում է բարելավել վաղածնելիության կառավարումը Ֆրանսիայում: Իր կամավորականների ցանցի, առողջապահության մասնագետների, կայքի և հրապարակումների շնորհիվ ասոցիացիան առաջարկում է գործողություններ հետևյալ բնագավառներում.
– Ընտանիքների ընդունում, լսում և աջակցություն
– Բժշկական թիմերի հետ երկխոսություն
– Հասարակական մարմինների իրազեկության բարձրացում
– Վաղածնելիության կանխարգելում